ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Lufthansa-ի օդաչուները կշարունակեն գործադուլը

Lufthansa-ի օդաչուները կշարունակեն գործադուլը
28.11.2016 | 17:09

Lufthansa ավիաընկերության օդաչուները կշարունակեն գործադուլը երեքշաբթի և չորեքշաբթի, նախորդ երկու օրերին աշխատավարձի բարձրացման հարցով բանակցությունները մտել են փակուղի։

Օդաչուները բողոքում են, որ անցած 5 տարիներին աշխատավարձը չի բարձրացել, և պահանջում են բարձրացնել 20 տոկոսով։ Ընկերությունը պահանջը համարում է անհիմն։

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ